Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի դիտարկմամբ՝ Իսրայելը սխալ հաշվարկ է արել՝ հարվածելով Իրանի տարածքին: «Սիոնիստները սխալվել են Իրանի հարցում: Նրանք Իրանը չգիտեն: Նրանք դեռևս չեն կարողացել պատշաճ կերպով գնահատել Իրանի ժողովրդի ուժը, նախաձեռնությունն ու վճռականությունը։ Նրանք պետք է հասկանան դա»,- գրել է Խամենեին X-ում:               
 

«Կաննի» լավագույն ֆիլմերը` «Ոսկե ծիրան» կինոփառատոնում

«Կաննի» լավագույն ֆիլմերը` «Ոսկե ծիրան» կինոփառատոնում
29.06.2012 | 13:38

«Երևանյան պրեմիերաներ» ծրագրում կցուցադրվի Կաննի փառատոնի այս տարվա բացման ֆիլմը` ՈՒես Անդերսոնի «Լուսնկայի թագավորությունը»:
«Երևանյան պրեմիերաներում» կցուցադրվեն նաև Կաննի հիմնական մրցույթի մասնակից Քրիստիան Մունջուի «Բլուրներից այն կողմ» և ՈՒլրիխ Զայդլի «Դրախտ. սեր» ֆիլմերը:
Նշենք, որ 2011 և 2012 թթ. ՖԻՊՐԵՍԻ մրցանակակիրներ Սերգեյ Լոզնիցայի «Մշուշում» և Պիեռ Շյոլեռի «Իշխանավորը» ֆիլմերը ներկայացված են «Ոսկե ծիրանի» հիմնական մրցութային ծրագրում:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 5548

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ